Լևանդովսկին հայտարարել է «Բավարիայի» հեռանալու ցանկության մասին
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի գործակալ Պինի Զահավին հայտարարել է, որ ֆուտբոլիստը ցանկանում է փոխել ակումբը:
«Ռոբերտը զգում է, որ իրեն փոփոխություններ են անհրաժեշտ և իր կարիերայում նոր մարտահրավեր: «Բավարիայի» ղեկավարներն արդեն տեղեկացված են այս մասին:
Փողը կամ որևէ կոնկրետ ակումբը Ռոբերտի համար էական չեն, գործնականում ցանկացած թոփ-ակումբը կցանկանա ձեռք բերել աշխարհի լավագույն հարձակվողին», ասել է Զահավին:
Ավելի վաղ տեղեկություններ հրապարակվեցին, որ Լևանդովսկիին թույլ են տվել աշխարհի առաջնությունից առաջ Լեհաստանի հավաքական ժամանել ավելի ուշ, որպեսզի նա ավարտի տրանսֆերը: Նա խոշոր առաջարկներ ունի «Չելսիից», «Մանչեսթեր Սիթիից» և ՊՍԺ-ից: