Գերմանացիների մեծ մասը ցանկանում է, որ Մերկելը մնա չորրորդ ժամկետում
Գերմանիայի քաղաքացիների մեծ մասը ցանկանում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը առաջադրվի չորրորդ ժամկետում:
Ըստ «Emnid» ընկերության հարցման՝ գերմանացիների կեսից ավելին ցանկանում է, որ Անգելա Մերկելը մասնակցի կայանալիք ընտրություններին: Սակայն հարցվածների մոտ 75%-ը կարծում է, որ կանցլերը կլքի իր պաշտոնը 2017-ին:
Անգելա Մերկելը հայտնել է, որ երկրի դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ՝ կապված Ուկրաինայի հետ, ճիշտ է եղել և բացի այդ, նա կարևորել է ռազմական աջակցությունը Բալթյան երկրներին: