43447 դիտում
21:26 01-12-2021
Ավտովթար Երևանում. բախվել են Honda CRV-ն, Ford Transit-ն ու ВАЗ 2121-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:20-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ «MG» սուպերմարկետի դիմաց, բախվել են Միքայել Միրումյանի վարած ВАЗ 2121, Լյովա Հովհաննիսյանի վարած Honda CRV և Թադևոս Մասումյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Niva-ն գլխիվայր շրջվել է:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնները:
Օպերատիվորեն ժամաել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ:
Ահազանգով օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել վարորդներին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, ասելով, որ իրենք չեն տուժել:
Դեպքի վայր են ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+