211652_close_icon
views-count22995 դիտում article-date 23:54 22-06-2022

Նրանք եղել են 15 հոգի, էս կողմը եղել է 5 հոգի, վախից հանել, կրակել է. Ապարանի նախկին ոստիկանապետը՝ Նիգավանի դեպքերի մասին. aravot.am

 aravot.am-ը գրում է. Ապարանի նախկին ոստիկանապետ Աշոտ Հայրապետյանը պնդում է, որ հունիսի 19-ին Նիգավանում ճանապարհ չզիջելու համար երիտասարդների միջեւ տեղի ունեցած վիճաբանությունն անիմաստ քաղաքականացվել է: Նա պնդում է, որ դեպքով ձերբակալված Հայկ Հովհաննիսյանը երբեւէ չի առնչվել ոստիկանության հետ ու նրա քաղաքական նախասիրությունների մասին տեղեկություններ չունի:

«Ընդդիմությունը չգիտեմ՝ ինչ է ման գալիս, ինչ է ուզում սարքի, կյանքը իրականության մեջ է: Բուն դեպքը թողել եք, ընկել եք ընդդիմություն ու չգիտեմ՝ ինչ դիմություն եք խաղում: Դեպքն անիմաստ քաղաքականացվել է, քաղաքականությունը դեպքի ու կռվի հետ կապ չունի: Էլի եմ ասում՝ երեխեք են, չեն հասկացել իրար, մի կաթիլ մեղրի պատմությունն է դառել: Նրանք եղել են 15 հոգի, էս կողմը եղել է 5 հոգի, վախից հանել, կրակել է, էդ է» ,- Aravot.am-ին ասաց նախկին ոստիկանապետը՝ անդրադառնալով լրատվամիջոցների տեղեկություններին, թե դեպքով ձերբակալված Հայկ Հովհաննիսյանը իշխանությանն է սատարում եւ ընդդիմության վերջին հավաքներին մասնակցել ու սադրել է:

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր