1261 դիտում
16:51 06-09-2023
«Ո՛չ համագործակցությանը նրանց հետ, ովքեր էժան ծախվեցին կամ վախից մտան սրանց տակ». Տիգրան Ուրիխանյանը՝ ավագանու ընտրությունների մասին
Երեւանի ավագանու ընտրություններում Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայն» կուսակցության քվեաթերթիկի թիվ 1–ն է: Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը Քննչական կոմիտեի վարույթում քննվող գործի շրջանակում մեղադրվում է շորթման, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, տարբեր մարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի համար, սակայն մեղադրանքը չի ընդունում:
«Հանրային ձայնի» ցուցակի առաջին համարը՝ Արտակ Գալստյանը, կալանավորված է: Կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համարը ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն է (լուսանկարում), որը 2000 թ. ստեղծել է Հայաստանի առաջադիմական կուսակցությունը, այնուհետև անդամակցել ԲՀԿ -ին, հետո՝ «Ծառուկյան» դաշինքին, ավելի ուշ ձեւավորել է «Ալյանս» կուսակցությունը։
Aravot.am-ը զրուցել է Տիգրան Ուրիխանյանի հետ:
«Մեր ծրագրային, նպատակային վաղուց եւեթ՝ մինչեւ ընտրությունները հռչակված գլխավոր խոստումներից եւ կետերից մեկը իշխանափոխությունն է, հետեւաբար ինքնին քարոզարշավը հայաստանյան իրականության մեջ ունի յուրահատկություն:
Երկրորդ, ես իմ բացահայտումների շարքով, Վարդան Ղուկասյանը՝ իր հայտնի շարքով, թիմակիցները՝ գործողություններով, մեր քարոզարշավն իրականացնում ենք:
Ինչ վերաբերվում է սահմանային լարվածությանը, այս օրերին, ինչպես նաեւ անցած ամիսների ու տարիների ընթացքում անընդհատ հայտարարել ենք, որ պատերազմը անխուսափելի է, որովհետեւ սույն իշխանություն կոչվածների թայֆան զոռով բերվել է իշխանության նրա համար, որպեսզի Հայաստանում եւ տարածաշրջանում հրահրի պատերազմական գործողություններ եւ կորուստներ՝ ազգային, պետական, տարածքային եւ այլն»,-ասել է զրուցակիցը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1072 դիտում
18:19 12-11-2024
COP29-ի շրջանակներում կայացել է Էրդողան-Ալիև հանդիպումը
901 դիտում
15:09 12-11-2024
ԱՊՀ երկրների ՊՆ-ները 2025-ին կանցկացնեն ավելի քան 120 համատեղ միջոցառում
1180 դիտում
23:17 11-11-2024
Բաքուն ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսի համար ոչ պիտանի վայր է. Bild