2146 դիտում
13:31 23-06-2016
Ինչի՞ համար եւ ի՞նչ սպառնալիքներ է տվել Սուսաննան Մարինեին, որ նա վախից ուշագնաց է եղել
Սուսաննա Գառնիկի Բարոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա չհամակերպվելով որդու՝ Գագիկ Կարապետյանի կողմից Մարինե Սուքիասյանի բնակարանից տարիներ առաջ կատարած գողության պատճառով մեղադրվելու ու դատապարտվելու փաստի հետ և այդ կապակցությամբ մնացածին կարծիք ձևավորելով որդու անմեղության վերաբերյալ, ինչպես նաև այդ հանգամանքի շուրջ թշնամաբար տրամադրվելով Մարինե Սուքիասյանի հետ, վրեժխնդիր լինելու շարժառիթով ժամանել է Մարինե Սուքիասյանին պատկանող հագուստի խանութ և ներսում նկատելով վերջինիս, նրա հասցեին ուղղակի դիտավորությամբ հնչեցրել է սպանության և խանութի խոշոր չափերի գույքը ոչնչացնելու սպառնալիքներ, որոնց կոնկրետությունը և իրական լինելը Մարինե Սուքիասյանի մոտ առաջացրել է վախի ու տագնապի, իր անվտանգության համար անհանգստության զգացում:
Բացի այդ, վրեժխնդիր լինելու շարժառիթով մեկ այլ օր էլ հերթական անգամ ժամանել է վերը նշված խանութ և նկատելով Մարինե Սուքիասյանին, նրա հասցեին ուղղակի դիտավորությամբ հնչեցրել է խանութի խոշոր չափերի գույքը ոչնչացնելու սպառնալիքներ, իսկ Մարինե Սուքիասյանը քաջատեղյակ լինելով Սուսաննա Բարոյանի հակահասարակական ուղղվածությանը և համոզված լինելով, որ նրա արտահայտություններն իրական են, վախի ու տագնապի ազդեցության տակ ուշագնաց է եղել:
Այսինքն, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
25026 դիտում
16:56 21-01-2016
Սուսաննան 10 հազար դոլարով 2 անձի սպանություն է պատվիրել. ո՞ւմ եւ ինչի՞ համար է ցանկացել սպանել տալ. մանրամասներ
Այս բաժնից
1069 դիտում
17:46 04-01-2025
Ալիևի ուղերձի «առյուծի բաժինը» Հայաստանի հասցեին սպառնալիքներն էին․ Տաթևիկ Հայրապետյան
1387 դիտում
16:34 04-01-2025
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով, ապա կնվազի 7-10 աստիճանով
1171 դիտում
15:37 04-01-2025
Գուրգեն Աֆրիկյանը կնշանակվի ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ