211652_close_icon
views-count1785 դիտում article-date 19:38 22-06-2022

ՊՍԺ-ի արաբ սեփականատերերը ցանկանում են, որ Նեյմարը հեռանա ակումբից

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է հեռանալ ակումբից: Թիմի կատարյան ղեկավարներն ու ֆուտբոլային հարցերով նոր խորհրդական Լուիշ Կամպուշը բրազիլացու հետ հույսեր չեն կապում:
 
Ֆրանսիայի չեմպիոնն Նեյմարի համար արդեն գին է սահմանել, թեպետ այն դեռ չի հրապարակվում: Նաև պարզ չէ, թե ում կհետաքրքրի ֆուտբոլիստը. պոտենցիալ գնորդներին վանում է նրա աշխատավարձի չափը՝ տարեկան 30 մլն եվրո:
 
Վերջին մրցաշրջանում 30-ամյա Նեյմարը ՊՍԺ-ի կազմում անցկացրած 28 խաղում դարձել է 13 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր