Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռիվալդոն կարծիք է հայտնել, թե որ դեպքում ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է դառնալ աշխարհի լավագույն խաղացող:
«Ես Նեյմարին ասել եմ, որ նա կարող է աշխարհի լավագույն խաղացող դառնալ: Բայց եթե նա մնա ՊՍԺ-ում, ապա այդ նպատակին չի հասնի: Նա պետք է հեռանա ՊՍԺ-ից: Աշխարհի լավագույն խաղացող դառնալու համար նա պետք է խաղա Իսպանիայում:
Խնդիրը մրցաշարի կարգի մեջ է: Անգլիայի, Իսպանիայի, Իտալիայի և Գերմանիայի առաջնությունները ուժեղ են ֆրանսիականից:
Նրան բարդ կլինի հասկանալի պատճառներով հայտնվել «Բարսելոնայում»: Սակայն ես լսել եմ ու կարծումեմ, որ նա «Ռեալում» խաղալու հնարավորություն ունի: Այնտեղ նա կարող է դառնալ աշխարհի լավագույն խաղացող», ասել է Ռիվալդոն: