211652_close_icon
views-count2031 դիտում article-date 19:37 25-08-2021

ՊՍԺ-ն հաստատեց. Մբապեն ցանկանում է հեռանալ ակումբից

ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն հաստատել է, որ հարձակվող Կիլիան Մբապեն ցանկանում է հեռանալ ակումբից:
 
«Կիլիան Մբապեն ցանկանում է հեռանալ, դա արդեն ակնհայտ է: Եթե «Ռեալը» առաջարկ անի, իմ համար ամեն ինչ պարզ է:
 
Մենք չենք կարող տրանսֆերային պատուհանի ավարտից մեկ շաբաթ առաջ փոխել մեր ծրագրերը: Եթե նա ցանկանում է հեռանալ, ապա մենք մտադիր չենք նրան պահել, բայց դա կլինի մեր պայմաններով:
 
Ես բազմիցս զրուցել են Կիլիանի հետ, նա միշտ նույն բանն էր ասում. միշտ խոստանում էր, որ անվճար չի չեռանա ակումբից: Նա մեզ միշտ այդպես է ասել:
 
Բայց մենք երբեք նրա հեռանալու համար դռները չենք բացել: Երբեք. մեր նպատակն է նրա հետ պայմանագիր կնքել և պահել թիմում: Բայց եթե խաղացողը ցանկանում է հեռանալ, ապա միայն մեր պայմաններով: Դա վերաբերվում է ոչ միայն Կիլիանին, այլ նաև՝ բոլոր խաղացողներին:
 
Մենք չենք պատրաստվում նորից շփվել «Ռեալի» հետ: Վերջնաժամկետը օգոստոսի 31-ի կեսգիշերն է: Այդպես է գործում տրանսֆերային պատուհանը, բայց մեր համար ամեն ինչ պարզ է. մենք նրան պահում ենք և երկարաձգում պայմանագիրը:
 
Բայց մենք թույլ չենք տա որևէ մեկին հեռանալ ավելի նվազ գումարով, քան՝ մենք ինքներս ենք վճարել», ասել է Լեոնարդոն:
 
Նշենք, որ Մադրիդի «Ռեալը» Մբապեի համար ՊՍԺ-ին առաջարկել է 160 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր