8450 դիտում
18:49 21-06-2022
Երևանում գողացել են Խնկո-Ապոր անվան գրադարանի դիմաց տեղադրված «Ընթերցողի արձան» քանդակի լատունե գիրքը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում պետական հասարակական ունեցվածքի գողություն հատկանիշերով նյութեր են նախապատրաստվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 20 -ին ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել քաղաքացի Ժ. Ավետիսյանից, ով հայտնել է, որ հունիսի 16-ից հունիսի 20–ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գողացել են Տերյան փողոցում գտնվող «Խնկո-Ապոր» գրադարանի դիմաց տեղադրված «Ընթերցողի արձան» քանդակի լատունե գիրքը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ժ. Ավետիսյանը Խնկո-Ապոր անվան ազգային գրադարանի փոխտնօրենն է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
8361 դիտում
19:50 19-02-2017
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մեկնարկել է «Կարդում են համալսարանականները» խորագրով շարքը