1391 դիտում
12:56 17-06-2022
ՊԵԿ-ը կանխել է օդային ճանապարհով թմրամիջոցի ապօրինի ներմուծման փորձը. Հայտնաբերվել է շուրջ 1,4 կգ քաշով «մարիխուանա». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
ՊԵԿ-ից հայտնում են, որ օրերս ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ քաղաքացի Ա․Ս. պատրաստվում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանով մաքսանենգ ճանապարհով ներմուծել թմրամիջոցներ:
Պետական եկամուտների կոմիտեի և Քննչական կոմիտեի համագործակցության շրջանակում նշված տեղեկությունը փոխանցվել էր ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությանը` տվյալ քաղաքացու ինքնությունը պարզելու և Հայաստանի Հանրապետություն թմրամիջոցների մաքսանենգությունը կանխելու նպատակով:
Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների իրականացրած մի շարք անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև վերլուծական աշխատանքների արդյունքում պարզվել է քաղաքացու ինքնությունը, ով Վալենսիա-Վիեննա-Երևան ավիաչվերթով Երևանի Զվարթնոց օդանավակայան ժամանելուց հետո Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոցի և օպերատիվ-հետախուզության բաժինների աշխատակիցների կողմից ենթարկվել է համապատասխան մաքսային հսկողության:
Ուղեբեռների մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է շուրջ 1կգ 400 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի դեղնականաչավուն զանգվածների պարունակությամբ 3 փաթեթ, որոնք թաքցված են եղել քաղաքացու ուղեբեռի մեջ հայտնաբերված քաղցրավենիքի՝ երեք ստվարաթղթե տուփերում:
Հայտնաբերված թմրամիջոցի զանգվածներն, ինչպես նաև Ա.Ս.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերված իրերն ու առարկաները ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմված նյութերի հետ միասին տրամադրվել են ՀՀ քննչական կոմիտե, որտեղ քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ քաղաքացին կալանավորվել է:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1210 դիտում
13:39 26-06-2024
ՊԵԿ-ը կանխել է «մարիխուանա» և «կոկաին» տեսակի թմրամիջոցների ներմուծման փորձը
813 դիտում
14:13 01-07-2022
ՊԵԿ-ը կանխել է միջազգային փոստային առաքանիներով թմրամիջոցի ապօրինի ներմուծման փորձ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
472 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
898 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
787 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը