1069 դիտում
10:51 17-06-2022
Կլինեն ավելի լա՞վ տարբերակներ․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Չորեքշաբթի օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը 35 րոպեանոց ելույթ ունեցավ Ազգային ժողովում, որի ընթացքում ցանկանում էր ապացուցել, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը բանակցում էին Ադրբեջանի հետ՝ համաձայնելով, որ Արցախը պետք է մնա հարեւան պետության կազմում:
Դա ասվում էր ի պատասխան խորհրդարանական ընդդիմության հիմնական քարոզչական թեզի, ըստ որի, ներկա իշխանությունը հրաժարվում է հայտարարել, որ Արցախը չի լինի Ադրբեջանի կազմում:
Այստեղ տեղին չէ վերլուծել նախորդ տարիների ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկվող զանազան տարբերակները՝ ընդհանուր պետությունը, Մադրիդյան սկզբունքները, կամ այն, ինչ 2011 թվականին պատրաստվում էր Կազանում, բայց վերջին պահին ադրբեջանական կողմի նոր պահանջների պատճառով չստորագրվեց:
Ի դեպ, այնքան էլ պարզ չէ, թե ինչու այդ տարիների ընթացքում Ադրբեջանը չէր համաձայնում կարգավորման այն ծրագրերին, որոնցով, ըստ վարչապետի, Արցախը՝ Շուշիով, Հադրութով եւ նույնիսկ Հայաստանի Մեղրիի շրջանով հանձնում էին իր՝ Ադրբեջանի տիրապետության տակ: Ավելի լավ տարբերակի՞ էին սպասում: Եթե ամեն ինչ այնպես է, ինչպես Փաշինյանն է ներկայացնում, ապա հարեւան պետության համար այդ՝ «ավելի լավ» տարբերակը կարող էր լինել միայն հայկական պետության լուծարումը, որը, ըստ նույն աղբյուրի, բանակցային սեղանին չկար:
Բայց նախկինների եղած կամ չեղած սխալների մասին կարելի է անվերջ խոսել: Եկեք զուտ տեսականորեն ընդունենք վարչապետի ասածը 100 տոկոսով ճիշտ է. 1998-2018 թվականներին քննարկված ղարաբաղյան կարգավորման բոլոր փաստաթղթերը վատն էին, սարսափելի էին, պարտվողական էին եւ այլն: Ի՞նչն էր Փաշինյանին խանգարում վերցնել այդ սարսափելի դիվանագիտական ժառանգությունից ամենազարհուրելի տարբերակը եւ մինչեւ վերջ հասցնել գործընթացը, ոչ թե «սկսել սեփական կետից»: Պարզ է, չէ՞, որ իրավիճակը ավելի լավը կլիներ: Նախ՝ բանակցված արդյունքն ավելի շահավետ է, քան պարտությամբ պայմանավորված զիջումները: Առաջին դեպքում, դու արտաքին քաղաքական գործընթացի սուբյեկտ ես, իսկ երկրորդում՝ «ռազմավար» վճարող ջախջախված պետություն: Իսկ ամենակարեւորը՝ ոչ մի բան չի կարող ավելի թանկ լինել, քան 4000 երիտասարդի կյանքը:
Սակայն եկեք այստեղ չքննարկենք, թե ինչ կարելի էր անել, բայց չարվեց այս 30 տարիների ընթացքում: Ի՞նչ է մեզ սպասում առաջիկայում: Այստեղ ես երկու տարբերակ եմ տեսնում, եւ շատերն ինձ հետ, հավանաբար, համաձայն չեն լինելու: Կա՛մ Փաշինյանը գործընթացը հասցնում է ինչ-որ ծանրագույն հանգրվանի, չեմ ասում՝ ավարտի, որովհետեւ դա ավարտ չի լինելու, բայց գուցե մի քանի խաղաղ տարի կպարգեւի: Կամ նա վարվում է այնպես, ինչպես Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ թողնելով այդ խնդիրը Հայաստանի հաջորդ ղեկավարին: Եվ պատմությունը նոր շրջափուլ կմտնի: Ավելի «ցածր նշաձողով»»:
Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3366 դիտում
10:47 11-07-2018
Դիվանագետ նշանակելու 3 տարբերակներ կան՝ լավագույնը, վիճահարույցը և շատ վատը․ «Առավոտ»
1324 դիտում
14:00 22-01-2014
Հնագույն արժույթի արտասովոր տարբերակներ. ֆոտոշարք
Այս բաժնից
1036 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1255 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»