63150 դիտում
23:49 16-06-2022
Արտակարգ դեպք Երևանում. թիվ 97 երթուղին սպասարկող ավտոբուսը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. օպերատիվ են գործել Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00–ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 97 երթուղին սպասարկող ZHONG-TONG մակնիշի ավտոբուսը Նանսենի փողոցում ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել 19 հասցեի մոտ կայանված Nissan Murano և 2 Opel մակնիշի ավտոմեքենաներին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Գագիկ Եսոյանն ու Հասմիկ Մուրադյանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը վարել է 60-ամյա Մհեր Նազարյանը, ով այն կայանել է և իջել ավտոբուսից, որից հետո տեսել է, թե ինչպես է ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ ընթացել և դարձել 3 ավտոմեքենաների ջարդի հեղինակ:
Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:
Պարզվում է վթարված ավտոմեքենաների վարորդների ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+