211652_close_icon
views-count1927 դիտում article-date 23:18 16-06-2022

Վարչապետից սկսած, մինչև ամենափոքր ընկերություն ունեցող գործարար, պետք է գնան սովորելու. Ռուբեն Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Վարչապետից սկսած, մինչև ամենափոքր ընկերություն ունեցող գործարար, պետք է գնան սովորելու: 54 տարեկան գործարար եմ, 2 տարին մեկ գնում եմ սովորելու և չեմ ամաչում։ Եթե չունենք հասարակություն, որը հարգում է  ուսուցչին, դասախոսին, գիտելիքը, չենք կարող ոչինչ փոխել Հայաստանում: 30 տարվա մեջ կոտրվեց մի կարևոր բան, ասում էին, եթե այդքան խելացի ես, ինչու՞ հարուստ չես։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել «Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։ Նա և դպրոցի մյուս համահիմնադիր և տնօրեն Ռուբեն Հայրապետյանը խոսել են «Մատենա»-ի ծրագրերի մասին։ Մասնավորապես, այս պահին ընթացքի մեջ գտնվող՝ տեղական ինքնակառավարման, համայնքային պաշտոնյաների զարգացման ծրագրի մասին․

«Համայնքներում ընտրություններ են եղել, համայնքների խոշորացում է եղել։ Նախկինում 1 գյուղ ղեկավարող մարդը հիմա 18 գյուղից կազմված համայնք է ղեկավարում։ Ինչ որ մեկը, առաջին հերթին պետությունը, օգնե՞լ է այս մարդկանց, որ իրենց գործը լավ անեն։ Որքան լավ համայնքներ ունենանք, կունենանք ուժեղ Հայաստան, Հայաստանը որոշվում է ոչ միայն Երևանով։ Համայնքների ղեկավարների նկատմամբ շատ անարդար մոտեցում կա, ասում են գործ արա, բայց չեն օգնում, օրինակ՝ կրթությամբ։ Մատենայի ծրագիրը հենց այս բացը լրացնելու համար է»,-նշել է Ռուբեն Վարդանյանը։

Ռուբեն Հայրապետյանի խոսքով, կարողացել են ստեղծել ունիկալ ծրագիր աշխարհի առումով․

«4 հիմնական կատեգորիա է մասնակցում ծրագրին՝ համայնքի ղեկավար, ղեկավարի տեղակալ, ավագանու անդամ և աշխատակազմի քարտուղար։ Նրանք ոչ միայն լսելով են սովորում, այլև կոնկրետ գործ անելով։ Ծրագրի ընթացքում նախատեսված է, որ համայնքի ղեկավարները պետք է անհատական ծրագրեր կազմեն իրենց  համայնքների զարգացման համար։ Լավագույնները Մատենան է ֆինանսավորելու»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր