211652_close_icon
views-count1901 դիտում article-date 18:54 11-06-2022

ՀՅԴ անդամ Գառնիկ Մելքումյանը դատարանի դահլիճից ազա արձակվեց

Դատարանը մերժեց ՀՅԴ ՆԱՈւՄ անդամ Գառնիկ Մելքումյանի նկատմամբ քննիչի կողմից ներկայացված կալանքի միջնորդությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը:

«Քաջարանցի Գառնիկ Մելքումյանը դատարանի դահլիճից ազատ է արձակվել

Դատարանը մերժեց ՀՅԴ ՆԱՈւՄ անդամ Գառնիկ Մելքումյանի նկատմամբ քննիչի կողմից ներկայացված կալանքի միջնորդությունը։

Դատարանն արձանագրեց, որ Գառնիկ Մելքումյանն առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքին և ներկայացված նյութերը, ըստ էության, բավարար չեն հիմնավորելու մեղադրանքը։

Հիշեցնենք, որ Գառնիկ Մելքումյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2 մասով (Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը` պատժվում են ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով, եթե այդ արարքները կատարելն ինքնին չի առաջացնում սույն օրենսգրքի այլ հոդվածներով ավելի խիստ պատասխանատվություն), քրեական օրենսգրքի 164 հոդվածի 2-րդ մասով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով)։

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը շնորհակալություն է հայտնում փաստաբան Լուսինե Մարտիրոսյանին կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի համար։

Երևանի ընդհանուր իրավասության դատարան

Դատավոր Գևորգ Պողոսյան

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյան»,- ասվում է հայտարարությունում:

Նմանատիպ նյութեր