Կարո Եղնուկյանը դատարանի նիստերի դահլիճից ազատ արձակվեց. Tert.am
ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանը դատարանից ազատ արձակվեց: Նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ նրա խափանման միջոցը փոխելու համար անհրաժեշտ 10 մլն ՀՀ դրամը վճարվել է:
Ներկաները՝ Կարո Եղնուկյանի հարազատներն ու աջակիցները, դատավորի հայտարարությունը ողջունեցին ծափահարություններով:
Այս պահին Կարո Եղնուկյանը դուրս է եկել դատարանի դահլիճից։
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/05/24/Karo-yeghnukyan/2694066]այստեղ[/url]