211652_close_icon
views-count1422 դիտում article-date 22:10 10-06-2022

Տարաս Ստեպանենկոն բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը

Ազգերի Լիգայի երրորդ տուրի Ուկրաինա-Հայաստան խաղին ուկրաինացիները մոտենում են կորուստով։

Թիմի առաջիկա հանդիպումները բաց կթողնի Ուկրաինայի հավաքականի հիմնական խաղացողներից մեկը՝ կիսապաշտպան Տարաս Ստեպանենկոն, ով վնասվածք է ստացել ու չի կարողանա օգնել իր թիմին։ Այդ մասին հայտնել է ֆուտբոլիստն իր սոցցանցերում։

Ուկրաինայի հավաքականը Ազգերի լիգայի շրջանակում հունիսին կանցկացնի ևս երկու հանդիպում՝ Հայաստանի և Իռլանդիայի ընտրանիների հետ, հայտնում է Armsport.am-ը:

Ուկրաինա-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 11-ին Լեհաստանում և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 17։00-ին։

Նմանատիպ նյութեր