Բեյլը բաց կթողնի Հոլանդիայի հավաքականի հետ հանդիպումը
Մադրիդի «Ռեալ»-ի և Ուելսի հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլը բաց կթողնի Ուելսի և Հոլանդիայի հավաքականների ընկերական հանդիպումը, որը կկայանա հունիսի 4-ին:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը մկանային վնասվածքի պատճառով չի կարողանում լիարժեք մարզվել: