Լորան Կոսիելնին բաց կթողնի Հայաստանի հավաքականի դեմ հանդիպումը
                        Ֆրանսիայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի պաշտպան Լորան Կոսիելնին բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ հոկտեմբերի 14-ին կայանալիք ընկերական խաղը:
Ինչպես տեղեկացնում է ֆրանսիական : L' Equipe պարբերականը, Կոսիելնին աքիլեսյան կապանների հատվածում ցավեր է զգում: Առաջիկայում ֆրանսիացին բուժզննում կանցնի, որից հետո պարզ կդառնա նրա շարք վերադառնալու ժամանակահատվածը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

