1168 դիտում
15:39 10-06-2022
Այս ամենը ուղիղ ԲԴԽ-ի կողմից նախաձեռնված գործողություններ են. Իգոր Խաչտուրովի պաշտպան. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դատարանը խուսափում է արդարադատություն իրականացնելուց, ինչը օրենքով պարտադիր է: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, Վերաքննիչ քրեական դատարանի մոտ լրգրողների հետ զրույցում նշեց Իգոր Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը, հայտնում է News.am-ը։
Նա ներկայացրեց, թե ինչ իրադարձություններ են տեղի ունեցել. «Իգոր Խաչատուրովի՝ իմ կողմից ներկայացրած բողոքը վերաքննիչ դատարան մուտքագրվել են հունիսի 6-ին, հունիսի 7-ին մակագրվել է Տիգրան Սիմոնյան դատավոր կոչեցյալին, որից հետո եռօրյա ժամկետում պետք է քննություն իրականացվեր: Քրեատադավարական օրենսգիրքը հստակ սահմանում է, որ կալանավորման բողոքը պետք է քննարկվի երեք օրվա ընթացքում: Այսօր վերջին օրն էր»,-ասաց նա:
Պաշտպանը նշեց, որ իրեն չի հաջողվել ոչ մի կերպ կապ հաստատել դատավորի հետ, ի վերջո Վերաքննիչ քրեական դատարանի նախագահը իրեն հայտնել է, որ նիստը նշանակված է այսօր առավոտյան ժամը 10-ին: Սակայն արդեն դատարանի դահլիճում Միհրան Պողոսյանին միջնորդավորված տեղեկացրել են, որ տեղեկանքի հիման վրա նիստը հետաձգվում է, սակայն օրանքը պահանջում է, որ եթե կողմերից մեկը ներկայացել է, պետք է նիստը բացվի, հետո այդ նիստում որոշվի, առանց մյուս կողմից կարող են գործը քննել, թե չեն կարող:
Պաշտպանը հիշեցրեց, որ ժամանակին տեղեկանքի հիման վրա դատական նիստ հետաձգելու համար դատավոր Դավիթ Գրիգորյանին որպես մեղադրյալ ներգրավեցին, գործն էլ ձեռքից վերցրեցին: «Այսինքն արձանագրված է, որ տեղեկանքի հիման վր դատական նիստ հետաձգել չի կարելի, դա հանցագործություն է»,-ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ մոտ 20 րոպե հետո այլ դատական նիստ էր, ներկայացել էր դատախազը, չէր ներկայացել պաշտպանական կողմը եւ ներս է մտնում դատավոր Տիգրան Սիմոնյանը:
«Ակնհայտ է, որ Իգոր Խաչատուրովի գործի հանդեպ կա տարբերակված մոտեցում եւ Իգոր Խաչատուրովի քաղաքական հետապնդման է ենթարկվում: Էս պարագայում հարց առաջացավ՝ բա մեր նիստը երբ է տեղի ունենալու: Այդ հարցերին Տիգրան Սիմոնյանը ոչ մի պատասխան չտվեց, իրեն դրսեւորեց որպես վախկոտ անձնավորություն: Այս ամենը ուղիղ ԲԴԽ-ի կողմից նախաձեռնված գործողություններ են, որովհետեւ այս կարգի դատավորները համակարգում աճել են, երբ 2021-ին որոշում կայացվեց կալանք տվող դատարաններ ստեղծելու մասին:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4658 դիտում
18:23 26-03-2021
Ցավում եմ, որ այս ամենը տևեց 3 տարի, բայց, ի վերջո, ճշմարտությունը հաղթեց. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
6387 դիտում
23:38 23-10-2021
Դատավորի այս որոշման հետ կապված կքննարկենք նաև ԲԴԽ դիմելու հարցը․ Ջանիբեկ Հայրապետյանի պաշտպան
14177 դիտում
23:21 18-05-2022
Գտնվում եմ ձերբակալվածներին պահելու վայրում և իմ պաշտպանյալ Իգոր Խաչատուրովին չեմ կարող տեսակցել. պաշտպան
Այս բաժնից
604 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
487 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
721 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am