Չլիցենզավորված կոսմետոլոգները կպատժվեն. Անահիտ Ավանեսյանը նախագիծ է ներկայացրել
ՀՀ-ում կոսմետոլոգները կպատժվեն, եթե լիցենզավորված չլինեն, ԱԺ-ում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, գրում է Oragir.news-ը։
«Լիցենզավորման համակարգի ներդրումը հնարավորություն կտա, որ ճիշտ վերահսկողություն իրականացվի այս ոլորտում. եթե անձը ստացել է կոնկրետ պլաստիկ վիրաբույժի լիցենզիա, ապա կարող է իրականացնել միայն դա, այլ ոչ թե հարակից այլ բաներ էլ անի միաժամանակ»,- ասել է նա:
Նրա խոսքով` այս հարցով կառավարությունում քննարկումներ են իրականացնելու, որպեսզի նման անձանց կամ կազմակերպությունների համար պատժամիջոցը ոչ թե լինի նրանց ընդամենը մեկ կոսմետոլոգիական միջամտության արժեքը, այլ ավելի համաչափ պատժաչափ։