Գտնվում եմ ձերբակալվածներին պահելու վայրում և իմ պաշտպանյալ Իգոր Խաչատուրովին չեմ կարող տեսակցել. պաշտպան
Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ժամը 21:15ից գտնվում եմ Երևան քաղաքի ձերբակալվածներին պահելու վայրի դիմաց, սակայն վարույթն իրականացնող մարմնի ստեղծած տեխնիկական խոչընդոտների պատճառով չեմ կարողանում տեսակցել իմ պաշտպանյալ Իգոր Խաչատուրովին։
Պատճառը` վարույթն իրականացնող մարմինը հրաժարվում է իմ պաշտպան լինելու իրավավիճակի մասին հայտնել ՁՊՎ։
Վարույթն իրականացնող մարմնի հիշյալ անգործության պատճառով Իգոր Խաչատուրովը չի կարողանում ստանալ իրավաբանական օգնություն, դատական նիստին առաջ չի կարողանում պատրաստել իր պաշտպանությունը, ինչի արդյունքում խախտվում է նաև ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված նրա իրավունքները։
Խնդրի մասին տեղեկացված է նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia ֊ի աշխատակազմը։
Հ. Գ. Համապատասխան պաշտոնատար անձանց խորհուրդ կտամ դադարեցնել այս քինախնդրությունը ու վերադառնալ բնականոն աշխատանքային դաշտ»։