Ցավում եմ, որ այս ամենը տևեց 3 տարի, բայց, ի վերջո, ճշմարտությունը հաղթեց. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ Սահմանադրական դատարանն անվավեր և հակասահմանադրական է ճանաչել Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը։ Հոդվածը հակասում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին։ ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Սահմանադրության 78 -րդ հոդվածը սահմանում է համաչափության սկզբունքը, իսկ 79-րդ հոդվածը՝ որոշակիության սկզբունքը:
ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը սահմանում է սահմանադրական կարգի տապալումը, որով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, ու ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանին:
Նշված հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու համար ՍԴ էին դիմել Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչն ու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը:
Լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանն ասաց. «Հարգելի գործընկերներ, Սահմանադրական դատարանը արձանագրեց և ճանաչեց Սահմանադրությանը հակասող և անվավեր չարաբաստիկ ՔՕ 300.1 հոդվածը: Սահմանադրական դատարանն ընդգծեց 78 և 79-րդ հոդվածները, դրանով իսկ որոշակիության և համաչափության վերաբերյալ Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչվել այս իսկապես չարաբաստիկ հոդվածը: Ես ցավում եմ, որ այս ամենը տևեց 3 տարի, ես ցավում եմ, որ այս ամեն ինչն այսքան իրավական պրոցեսների դաժան ճանապարհի արդյունք էր, բայց ի վերջո ճշմարտությունը հաղթեց»:
Մանրամասները՝ Yerevan.Today-ի տեսանյութում: