211652_close_icon
views-count673 դիտում article-date 15:38 10-06-2022

Ստացվում է՝ այս սրիկայության համար որևէ մեկը պատասխանատու չէ. «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակը՝ զոհվածների աճյուններն անարգողների մասին

Զոհված զինծառայողների մասունքները և դիերը դիահերձարանի նկուղում անմխիթար վիճակում տոպրակների մեջ ուղղակի գետնին գցելը պարզվում է, ըստ Դատախազության և քննչականի, հանցակազմ չեն հանդիսանում, այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։

«Ստացվում է՝ այս սրիկայության, գարշելի արարքի համար որևէ մեկը պատասխանատու չէ։ Ու դուք պատգամավորի վրա եք դեռ մատ թափ տալիս, թե այդ նկարները հայտնվել են գետնին։

Այդ նկարները, ըստ պլանավորվածի, վստահ եմ՝ առողջապահության նախարարի դեմքին պետք է հայտնվեին և մնային՝ ուղղակի ֆիզիկայի օրենքները մեջ ընկան։

Շատ եմ կարևորում Թագուհի Թովմասյանի գործունեությունը՝ Հայաստանում կենտ օրերին ՄԻՊ, զույգ օրերին ՓԻՊ աշխատող «անկախ» պաշտոնյայի առկայության պարագայում», - նշել է Հակոբյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր