211652_close_icon
views-count40976 դիտում article-date 12:23 06-11-2020

Թշնամու դեմ մարտերի ընթացքում «Հայրենիք» զորախմբի մարտիկներից մի քանիսը հրազենային և բեկորային վնասվածքներ են ստացել, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում․ «Հայրենիք» կուսակցություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Հայրենիք» զորախումբը, որը բազմաթիվ կամավորագրվածներով մեկնել է Արցախ, հայկական երկրորդ հանրապետության տարբեր շրջաններում մասնակցում է մարտական գործողությունների՝ կատարելով հայրենիքի հանդեպ իր պարտքը։ Այս մասին հայտնում են «Հայրենիք» կուսակցությունից։ Թշնամու դեմ մարտերի ընթացքում զորախմբի մարտիկներից մի քանիսը ստացել են հրազենային և բեկորային վնասվածքներ։ Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն․ բարեբախտաբար, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Շարունակելու ենք մեզ պարտադրված այս պատերազմը, որի հաղթական ելքն ապահովելու համար որևէ զիջում չի լինելու, չենք ընկրկելու, չենք հուսահատվելու։ Պայքարելու ենք մինչև հաղթանակ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր