2296 դիտում
12:10 03-08-2018
Մեկ մարդու կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակը՝ Գեւորգ Պետրոսյանի մասին
ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանն անդրադարձել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հայտարարությանը, որտեղ նա նշել էր, որ Նաիրա Զոհրաբյանն արժանի չէ Երեւանի ավագանու ընտրություններում գլխավորելու ԲՀԿ ցուցակը:
Վ. Էլիզբարյանն այս առնչությամբ, Facebook-ի իր էջում գրել է.
«Երեկվանից իմ գործընկեր լրագրողները օբյեկտիվ հարց են ուղղում ինձ` կապված «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի երեկ տարածած հայտարարության հետ։
Յուրաքանչյուր ոք պատասխանատու է իր խղճի եւ իր քայլերի համար, եւ մեր կողմից որեւէ այլ գնահատական չի հնչելու։ Իսկ ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կայացրած որոշմանը, որ Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորելու է ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ապա ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստում քվեարկությունը եղել է բաց եւ հրապարակային, եւ ԲՀԿ քաղաքական խորհուրդը միաձայն առաջադրել ու պաշտպանել է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը։ Կարծում եմ` սրանով ամեն ինչ ասված է։
Մեր քաղաքական թիմը միակամ, համախմբված պատրաստվում է ավագանու առաջիկա ընտրություններին եւ մեկ մարդու կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
451 դիտում
11:27 03-05-2024
Մինչև լուսադեմ ոստիկանական ուժերը չեն թողել մարդ մտնի Կիրանց․ ինչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը
457 դիտում
10:18 03-05-2024
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է