211652_close_icon
views-count80454 դիտում article-date 14:22 10-06-2022

Երևանում Պարեկային ծառայության պարեկը ծառայողական ավտոմեքենայով բախվել է էլեկտրասյանը, ապա՝ շինության պատին, կա վիրավոր, վթարային իրավիճակ ստեղծած վարորդը դիմել է փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։15-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված Skoda Octavia մակնիշի ավտոմեքենան Թբիլիսյան խճուղում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե էլեկտրասյանն ու հայտնվել մայթին և բախվել շինության պատին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ով աշխատում է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները, որտեղ վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։ 

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, իսկ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից պարեկային ծառայության ավտոմեքենային և մի քանի ավտոմեքենաների համար վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև դիմել է փախուստի։ 

Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորի ինքնությունը և ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ քաղաքացիների հայտնած ու փախուստի դիմած ավտոմեքենայի վարորդի ինքնությունը ճշտելու ու մեքենան հայտնաբերելու ուղղությամբ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր