Արևելյան Եվրոպայում հասարակությունն ու քաղաքական էլիտան բաժանվել են 2 մասի․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ուկրաինական ճգնաժամն իր մութ ստվերն է տարածում Լեհաստանում ու Հունգարիայում: Այս երկրներում հասարակությունն ու քաղաքական էլիտան բաժանվել են երկու մասի. նրանք, ովքեր խստորեն քննադատում են Ռուսաստանի գործողությունները, եւ նրանք, ովքեր աջակցում են Ուկրաինային:
Լեհաստանում այնքան է սրվել բացասական վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ, որ նվաստացում են համարում ռուսերենի գործածումը: Լեհերն իրենց ուղղված ռուսերեն հարցին չեն պատասխանում: Սակայն վերջերս Լեհաստանում մեծ թվով բողոքի ցույցեր են տեղի ունենում: Դրա պատճառն այն է, որ Վարշավայում վառելիքի գները հասել են ռեկորդային բարձր մակարդակի, ինչը պայմանավորված է Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցներով: Լեհական Բյելսկո-Բիալա քաղաքում մի խումբ վարորդներ իրենց մեքենաները կայանել էին բենզալցակայանների ու գազալցակայանների մուտքերի դիմաց, որոնք պատկանում են «PKN Orlen» վառելիքի կորպորացիային: Լեհաստանն այժմ վերանայում է իր քաղաքականությունը` մեղմացնելու իրավիճակը:
Ի տարբերություն Լեհաստանի` Հունգարիան մեղմ դիրքորոշում ունի Ռուսաստանի նկատմամբ: Ավելին` Բուդապեշտն առարկել է, որ Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու առաջնորդը եւս ընդգրկվի ԵՄ պատժամիջոցների անվանացանկում: Սա Հունգարիայի քաղաքական հաղթանակն էր: Բրյուսելն իր հերթին պնդում է, որ պատրիարքը սատարում եւ խրախուսում է Ռուսաստանի ռազմական գործողությունները»:
Մանրամասն՝ թերթի երեկվա համարում։