Ավստրալիայում մրցավազքի ժամանակ վթարի ենթարկված սպորտային բոլիդը մի քանի մասի է բաժանվել. տեսանյութ
Ավստրալիայում Գրան Պրի մրցավազքի ժամանակ բոլիդներից մեկը վթարի է ենթարկվել և մի քանի մասի բաժանվել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Մրցարշավորդ Ֆերնանդո Ալոնսոյի McLaren բոլիդը վթարի հետևանքով լուրջ վնասվել է: Մրցարշավորդը հրաշքով է ողջ մնացել:
Նա ինքնուրույն կարողացել է դուրս գալ բոլիդից:
Ներկայացնում ենք տեսանյութը: