211652_close_icon
views-count9639 դիտում article-date 16:59 15-10-2015

Արթուր Գևորգյան. Բաչկովի մենամարտի ժամանակ դահլիճը երկու մասի էր բաժանվել.

Քաթարի մայրաքաղաք Դոհայում ավարտվեց բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային էր 2016 թվականի Օլիմպիական խաղերի համար: Հայաստանը ներկայացնող երեք բռնցքամարտիկներից ոչ մեկին չհաջողվեց ուղեգիր նվաճել: Մինչ Ռիո-2016 մնացել է երկու վարկանիշային մրցաշար, որոնցից մեկը՝ Բաքվում, մյուսը՝ Ստամբուլում: Ուղեգիր նվաճելու շանսերն ու հույսերը գնալով պակասում են: Ստեղծված իրավիճակի մասին Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը պատմել է [url=http://www.armnoc.am/arm/news/216/bachkovi-menamarti-zhamanak-dahlitchy-erku-masi-er-bazhanvelartur-gevorgyan.html]ՀԱՕԿ-ի[/url] մամլո ծառայությանը: [b]-Պարոն Գևորգյան, որպես բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ամփոփեք Դոհայում կայացած աշխարհի առաջնությունը: [/b] -Ունեինք 3 մասնակից, մեկը սպիտակ քարտով էր մեկնել առաջնության: Իմ անձնական որոշմամբ, այդ քարտը բաժին հասավ Հովհաննես Բաչկովին, ով փայլուն հանդես եկավ Դոհայում: Ես, որպես մասնագետ, վստահ էի, որ այդ տղան իսկապես ուժեղ է: Նա պարտվեց աշխարհի կրկնակի չեմպիոնին 2:1 հաշվով, դա խոսում է այն մասին, որ Բաչկովը կարող մարզիկ է: Ուժեղների մեջ տարբերությունը չնչին է լինում, հնարավոր չէ աշխարհի կրկնակի չեմպիոնին հաղթել մեկ գլուխ բարձր առավելությամբ: Մնացածը ճակատագրի և «մաֆիայի» խնդիր է, եթե մենք լինեինք այդ «մաֆիայի» մի մասը, իհարկե, Հովհաննես Բաչկովը կդառնար աշխարհի չեմպիոն: Համեստաբար զիջեցինք: Բայց ես ձեզ հստակ ասում եմ, Հովհաննես Բաչկովն այսօր այդ քաշի առաջատարներից մեկն է: Նրա հետ չեն կարող ոտք մեկնել ո՛չ ռուս մարզիկը, ո՛չ ադրբեջանցին, որոնց նա կհանդիպեր կուբացուն հաղթելու դեպքում, բայց ես խիստ կասկածում եմ, որ մենք այդ դեպքում կկարողանայինք հաղթահարել այդ արգելքը, քանի որ հենց այդտեղ հզոր թիկունքներ են կանգնած: [b]Արամ Ավագյանը[/b] բռնցքամարտիկ է, ով 10 կգ քաշ է գցում: Տարվա ընթացքում նա լիմոնի պես քամվեց: Մենք «թասիբի» գցեցինք այդ տղային և նա գնաց Բաքու կռվեց, հետո մեկնեց Եվրոպայի առաջնության և բրոնզե մեդալ նվաճեց, ընդամենը մեկ ամիս հետո աշխարհի առաջնությունն էր: 10 տարում չեն կարողանում 10 կգ քաշ գցել, մարդը ամեն ամիս քաշ է գցում, ես իրենից հատուկ սպասելիքներ չունեի, ես գիտեմ, որ նա կամային որակներով տղա է, բայց հասկանում եմ, որ նա քամվել է: Իհարկե վատ է, որ նա պարտվեց իրենից թույլ բռնցքամարտիկի, բայց այդ ամենն իր բացատությունն ունի: [b]Կորյուն Սողոմոնյանն[/b] ուղղակի իրեն չարդարացրեց: Նա հիանալի բռնցքամարտիկ էր պատանի տարիքային խմբում, ավագ պատանիներում, բայց այդ տղայի մոտ մեծահասակների շարքում աճ չկա: Հայերիս բնորոշ է, երբ վաղ տարիքում հաջողություն ենք ունենում, դա մեզ փչացնում է և ոչնչացնում այն որակները, որ կան մարզիկի մեջ: Այդ քաշային կարգում մենք ունենք նաև Նարեկ Աբգարյան: Ամենայն հավանականությամբ՝ Օլիմպիական ուղեգրերի համար այդ քաշային կարգում կպայքարի հենց Նարեկը: [b]-Ստացվում է, որ հայ բռնցքամարտիկներին ուղեգրերից և մեդալներից կրկի՞ն զրկեցին մրցավարները: [/b] -Ես չեմ ասում մենք հաղթել ենք, բայց զրկվել ենք հաղթանակից: Բաչկովի դեպքում կարող էին հաղթանակը տալ նաև մեզ: Դահլիճը բաժանվել էր 2 մասի: Կեսը կարծում էր, որ հաղթանակը մեր մարզիկինն էր, մյուս կեսը, որ կուբացունն էր: Նորմալ է, որ մրցավարների «սիմպատիան» դեպի աշխարհի չեմպիոնը լինի: Նրան ճանաչում են տարիներ շարունակ: Մարդիկ տարբեր մոտեցումներ ունեն՝ մեկը կարծում է, որ պետք է հնարավորություն տալ նորեկին՝ քանի որ նա եկել և կարողացել է ոտք մեկնել աշխարհի չեմպիոնի հետ: Մեր դեպքում հիմնականում լինում է մրցավարական «սիմպատիա», ինչը այս անգամ էլ մեզ բաժին չհասավ: Կամ մենք պետք է պատրաստ լինենք այդ խաղի կանոններին, կամ պետք է համեստ լինենք մեր սպասելիքների մեջ: Ես ներկա էի երիտասարդների Եվրոպայի և մեծահասակներ աշխարհի առաջնությանը: Բացարձակ արդար մրցավարություն էր, մինչև այն պահը, երբ Օլիմպիական ուղեգրերի և մեդալների համար խնդիրն էր լուծվում:

Նմանատիպ նյութեր