28819 դիտում
22:50 05-06-2022
Որսագողություն Խոսրովի անտառում. ջրատար առվի մեջ հայտնաբերվել է Կարմիր գրքում գրանցված, վնասվածքներով սատկած «Բեզուարյան» այծ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Արարատի բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ հունիսի 2-ին Արարատի մարզում տեղի ունեցած որսագողության փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Մանուկ Մ-ից, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 14:20-ի սահմաններում, «Խոսրով անտառ պետական արգելոց» տանող ճանապարհի աջ հատվածում «Արփա-Սևան» ամբարտակի հարևանությամբ անցնող ջրատար առվի մեջ նկատել է «Բեզուարյան» այծ տեսակի սատկած կենդանի՝ վնասվածքներով:
Ահազանգով դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Ստեփանյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչ Գևորգյանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանություն ահազանգած Մանուկ Մ.-ն աշխատում է «Վայրի բնություն և մշակույթային արժեքների պահպանման հիմնադրամում»:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
17538 դիտում
15:38 15-02-2021
Որսագողություն Արմավիրի մարզում․ որսացել են ՀՀ «Կարմիր գրքում» գրանցված սպիտակագլուխ անգղ