211652_close_icon
views-count16324 դիտում article-date 22:52 30-05-2022

Viber ալիքներ. թարմացված գործառույթի շնորհիվ ամբողջ աշխարհում Viber-ի օգտատերերը կարող են ստեղծել ալիքներ և ընդլայնել իրենց լսարանը

Թարմացված գործառույթի շնորհիվ ամբողջ աշխարհում Viber-ի օգտատերերը կարող են ստեղծել ալիքներ և ընդլայնել իրենց լսարանը
 
Viber մեսենջերի թարմացված տարբերակը ներկայանում է կոնտենտ ստեղծողների համար նոր գործառույթով՝ Viberալիքներով, որոք ունեն վիճակագրության, մեկնաբանությունների, հետաձգված հրապարակումների և այլ հնարավորություններ: Ալիքների շնորհիվ բլոգերներն ու ընկերությունները կարող են կիսվել նորություններով, ներգրավել նոր լսարաններ և ավելի լավ հասկանալ թիրախային լսարանի հետաքրքրությունները, իսկ օգտատերերը կարող են գտնել իրենց հետաքրքրություններին համապատասխան եզակի և հետաքրքիր բովանդակություն՝ պահպանելով անձնական տվյալների գաղտնիությունը: Viber մեսենջերի ցանկացած օգտատեր կարող է բացել իր սեփական ալիքը:
 
Մեսենջերի օգտատերերի ուշադրությունն առավել գրավելու համար պաշտոնական ալիքները կարող են ստուգվել և ստանալ կապույտ ստուգանշանիպատկերակ: Ալիքի պահանջվածության  բարձրացման և դիտումների աճի դեպքում սուպերադմինը կկարողանա լրացուցիչ խմբագիրներ ավելացնել՝ ալիքի կառավարմանն օգնելու համար։
Viber-ում ալիքների հիմնական առանձնահատկություններն են՝
 Մեկնաբանություններ. բացի գրառումներին արձագանքնելու հնարավորությունից, ալիքներում առկա են նաև մեկնաբանությունները, որոնց օգնությամբ օգտատերերը կարող են կարծիքներ փոխանակել յուրաքանչյուր գրառման տակ, քննարկել այն այլ բաժանորդների հետ։ Այս գործառույթը կարելի է միացնել կամ անջատել ալիքի ադմինիստրատորի հայեցողությամբ:
  •  
  • Հետաձգված նամակագրություն. Հետաձգված նամակագրության միջոցով կարող եք նախապես պլանավորել ապագա գրառումները՝ նշելով հրապարակման ցանկալի ժամը:
  • Ալիքի անդամների թաքնված ցուցակ. այս գործառույթը թույլ է տալիս օգտատերերին պահպանել իրենց գաղտնիությունը: Ցուցակը հասանելի է միայն ադմինների և սուպերադմինների համար, մինչդեռ օգտատերերը կարող են տեսնել միայն ալիքի անդամների ընդհանուր թիվը: Այս գործառույթն օգտատիրոջ տվյալները պահում է գաղտնի և անվտանգ, ինչն առաջնահերթություն է Viber-ի համար։
 Բացի այդ, ալիքներն ունեն այլ օգտակար առավելություններ՝
 Վերլուծություն և տվյալներ ալիքների լսարանի վերաբերյալ.ադմիններին և սուպերադմիններին հասանելի են առանձին գրառումների և ընդհանուր առմամբ ալիքի մանրամասն վիճակագրությունը:
  • Հարցումները և վիկտորինաներըթույլ են տալիս տեղեկատվություն ստանալ լսարանի հետաքրքրությունների մասին և պարզել նրանց կարծիքը տարբեր հարցերի վերաբերյալ:
 Ամրացված հաղորդագրություններ. կարևոր տեղեկությունների վրա ուշադրություն հրավիրելու համար ալիքի ադմինիստրատորները կարող են ժամանակավորապես ամրացնել ընտրված գրառումը չաթի վերևում, որպեսզի ժամանակ չկորցնեք դրանք լրահոսում փնտրելու համար:
  • Ընդլայնված իրականության (AR) դիմակներ, GIF անիմացիաներ և սթիքերներ.դուք կարող եք ընդլայնել ձեր լսարանը՝ օգտագործելով այս զվարճալի գործառույթները:
  • Հաղորդագրությունների թարգմանություն. բաժանորդները կարող են թարգմանել հաղորդագրությունները 36 լեզուներից որևէ մեկով հենց ալիքի ներսում:
  • Գրառման արձագանքներ. օգտատերերը կարող են թողնել իրենց արձագանքներն ալիքում հրապարակված գրառումներին:
  
Viber ալիքները հիանալի գործիք են նրանց համար, ովքեր աշխատում են բովանդակության ստեղծման և առաջմղման ոլորտում: Դրանք կարող են հետաքրքրել ինչպես մեսենջերների օգտատերերին, այնպես էլ բրենդներին: Ադմինիստրատորները կարող են վերլուծել օգտատերերի վարքագիծը, ներգրավվածությունը և փոխազդեցությունն ալիքի բովանդակության հետ՝ հիմնվելով այնպիսի ներքին վերլուծությունների վրա, ինչպիսիք են արձագանքների քանակը, եզակի դիտումները, սեղմումները և գրառումների տարածման քանակը: Բացի այդ, նրանց հասանելի են ալիքի այլ չափումներ, օրինակ՝ ակտիվ օգտատերերի տվյալները, հաղորդագրությունների արձագանքները, լսարանի աշխարհագրությունը, բաժանորդների տարիքը և շատ ավելին:
 
«Viber-ի վերջին թարմացումից հետոընկերությունները, բրենդներն ու կոնտենտ ստեղծողները նոր հնարավորություն են ստանում լայն լսարանի հետ շփվելու համար: Viber օգտատերերը կլինեն առաջիններից, ովքեր կիմանան իրենց սիրելի բրենդների, սպորտային թիմերի, բարեգործական կազմակերպությունների, հայտնիների մասին վերջին նորությունները, իսկ բրենդները կստանան ևս մեկ գործիք՝ լայն լսարանի հետ շփվելու համար»,- նշում է Rakuten Viber-ի հիմնական շուկաների զարգացման գծով ավագ տնօրեն Աթանաս Ռայկովը: «Ալիքները ոչ միայն թույլ են տալիս ձեզ կարևոր տեղեկություններ հաղորդել ձեր լսարանին, այլ նաև օգնում են ավելի լավ համապատասխանեցնել բովանդակություն ստեղծողների և բաժանորդների շահերը»:
 
Viber-ն արդեն ակտիվորեն աշխատում է ալիքների համար նախստեսված նորթարմացումների փաթեթի վրա։