Արթուր Աբրահամը նոկաուտով փայլուն հաղթանակ տարավ Թիմ Ռոբին Լիհուգի նկատմամբ. տեսանյութ
Բեռլինում կայացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի մենամարտը նորվեգացի Թիմ Ռոբին Լիհուգի հետ:
Մենամարտում 36-ամյա Արթուրի առավելությունը 23-ամյա մրցակցի նկատմամբ բացահայտ էր: Շատ լավ մարզավիճակում գտնվող հայ բռնցքամարտիկը առաջին իսկ ռաունդից բավական ակտիվ էր գործում` պարբերաբար «խոցելով» մրցակցին:
Մի քանի անգամ նորվեգացին կարողացավ Արթուր Աբրահամի հարվածներից հետո դիմանալ եւ շարունակել մենամարտը, սակայն 8-րդ ռաունդում Լիհուգը հերթական ծանր հարվածը ստանալուց հետո արդեն ի վիճակի չէր շարունակել մենամարտը եւ մրցավարը նոկաուտ հայտարարելով, դադարեցրեց մրցամարտը
Նշենք, որ սա Արթուր Աբրահամի պրոֆեսիոնալ կարիերայի հոբելյանական 50-րդ մենամարտն էր եւ 45-րդ հաղթանակը, որից 30-ը` նոկաուտով: Ահա այսպիսի հոբելյանական նվեր մատուցեց իր հազարավոր երկրպագուներին լեգենդար մարզիկը: