211652_close_icon
views-count1283 դիտում article-date 13:06 26-05-2022

Մինչեւ 2023-ի վերջ Հայաստանում արբանյակի կառավարման կենտրոն եւ ընդունող կայան կստեղծվի. Փաշինյան

Մինչեւ 2023-ի վերջ Հայաստանում արբանյակի կառավարման կենտրոն եւ ընդունող կայան կստեղծվի։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արբանյակից արված լուսանկարները կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կառավարման, կլիմայի փոփոխության մոնիտորինգի եւ այլ ոլորտներում»,- ասաց նա:

Փաշինյանը տեղեկացրեց նաեւ, որ այս տարվա սեպտեմբերի 5-ից 10-ը Հայաստանում կանցկացվի «Սթարմուս» փառատոնը, որին կմասնակցեն տիեզերագնացներ ամբողջ աշխարհից, Նոբելյան մրցանակակիրներ, մշակույթի գործիչներ։

Նրա խոսքով, Հայաստանի առաջնահերթությունը երկրում տիեզերական տեխնոլոգիաների տեղայնացումը եւ տիեզերական սարքերի արտադրության կազմակերպումն է:

Նմանատիպ նյութեր