211652_close_icon

Թշնամու գնդակից զոհված Վահեն եւս ընտանիքի միակ տղան էր. նա երբեք չի սիրել հանձնվել ու մարտի դաշտում չհանձնվելով՝ մինչեւ վերջ մարտնչել է. խոնարհվում ենք

views-count19754 դիտում article-date 13:42 09-04-2016
Թշնամու գնդակից զոհված Վահե Զաքարյանը եւս ընտանիքի միակ տղան էր: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին նրա ընկերները: Վահեն տանկիստ է եղել: Վերջին օրերին անհետ կորած է եղել, բայց, ավաղ, զոհված է հայտնաբերվել: Ընկերները պատմում էին, որ Վահեն սպորտսմեն էր եւ երբեք չի սիրել հանձնվել, ինչպես որ մարտի դաշտում չի հանձնվել եւ հանուն հայրենիքի պաշտպանության կյանքն է զոհել: Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հայտնելով նրա մահվան լուրը, գրել էր. «Ցավում ենք և հպարտանում շարքային Զաքարյան Վահե Սամվելի Ծնված 1995թ., 2014/1 զորակոչ, Հրազդանի ԶԿ Հոգեհանգիստը տեղի կունենա 08.04.2016թ. ժամը 17: 00 Հուղարկավորությունը`09.04.2016թ. ժամը 13:00 Հասցեն` ք.Հրազդան, Ջրառատ թաղամասի եկեղեցի»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի խմբագրակազմը եւս ը ցավակցում է եւ խոնարհվում նրա առաջ:

Նմանատիպ նյութեր