211652_close_icon
views-count2041 դիտում article-date 15:59 25-05-2022

Ժոզե Մոուրինյո. Մխիթարյանն ասել է, որ պատրաստ է խաղալ ԿԼ-ի եզրափակիչում

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչին, որտեղ թիմը հանդիպելու է հոլանդական «Ֆեյենորդի» հետ:
 
«Մենք մրցաշրջանի ավարտին եկանք: Մենք հանգստյան օրերին եզրափակիչ հանդիպում անցկացրեցինք՝ ապահովելով մեր տեղը Եվրոպայի լիգայում: Մենք պատմության մեջ մտանք՝ հասնելով մինչև եվրագավաթի եզրափակիչ, բայց հիմա մենք պետք է նոր էջ գրենք պատմության մեջ և հաղթենք այնտեղ:
 
Մենք պահպանել ենք ոգևորվածությունը, բայց նաև՝ կենտրոնացված ենք: Խաղացողները լավ տրամադրվածություն ունեն, նրանց ուրախություն է պատճառում մասնակցությունը նման խաղին:
 
Մխիթարյանը վերսկսել է մարզումները, դա իր համար կարևոր էր: Վստահում եմ նրա ֆիզիկական վիճակին: Նա ասել է, որ պատրաստ է խաղալ:
 
Սա եզրափակիչ է: Ուրիշ ոչինչ մտքումս չկա: Այս եզրափակիչը կարծես առաջինը լինի իմ համար: Եթե հաղթենք, ապա ես կդառնամ առաջին մարդը, ով նվաճել է եվրոպական բոլոր տիտղոսները: Բայց միայն այն դեպքում, եթե հաղթենք», ասել է պորտուգալացին:
 
ԿԼ-ի եզրափակիչ «Ռոմա»-«Ֆեյենորդ» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր