211652_close_icon
views-count12133 դիտում article-date 19:34 25-11-2016

Ժոզե Մոուրինյո. Մխիթարյանն արժանի էր ամենաբարձր գնահատականի

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Եվրոպայի Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Ֆեյենորդի» նկատմամբ տարած հաղթանակից (4:0) հետո հատկապես գոհ է մնացել Ուեյն Ռունիի և Հենրիխ Մխիթարյանի խաղից: «Շատ երջանիկ եմ և գոհ` թե խաղից, թե` արդյունքից: Մխիթարյանն արժանի էր ամենաբարձր գնահատականների: Նա վաստակել էր երկպագուների ջերմ ընդունելությունը: Բա անընդհատ բարելավում է խաղը և ես ընտրեցի պահը, որպեսզի նրան դրսևորվելու հնարավորություն տամ: Դա շատ կարևոր էր վստահություն ձեռք բերելու տեսանկյունից, այժմ նա կփորձի ներկայիս վիճակը պահպանել Պրեմիեր լիգայում: Չգիտեի Ռունիի ռեկորդի մասին: Այն, որ նա մտավ պատմության մեջ, դա գեղեցիկ և ֆանտաստիկ բան է», ասել է Մոուրինյոն: Նշենք, որ «Ֆեյենորդի» դարպասը խփած գոլի շնորհիվ Ռունին եվրագավաթներում «Մանչեսթեր Յունայթեդի» ռմբարկուների ցուցակում առաջին տեղ դուրս եկավ:

Նմանատիպ նյութեր