211652_close_icon
views-count6291 դիտում article-date 15:21 15-05-2017

Ժոզե Մոուրինյո. Ներկա պահին մենք չենք ցանկանում խաղալ ԱՊԼ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամփոփել է Անգլիայի առաջնության 37-րդ տուրում «Տոտենհեմի» հետ հանդիպման արդյունքները (1:2): Նշենք, որ այդ պարտությունից հետո մանկունյանցիները զրկվեցին լավագույն քառյակում հայտնվելու նույնիսկ տեսական հնարավորությունից: «Այն բանից հետո, երբ հաշիվը դարձավ 0:2, մենք պետք է ուժեղացնեինք խաղը, մենք ավելի հաշվենկատ սկսեցինք գործել: Ես գոհ եմ, թե ինչպես տղաները խաղացին: Սակայն մենք երկու հասարակ գոլ բաց թողեցինք: Ես հաճախ եմ լսում, թե մենք բոլոր ուժերը ուղղել ենք Եվրոպայի լիգային, բայց դա այդպես չէ: Հնարավոր չէ հաջող հանդես գալ երկու խոշոր մրցաշարում, երբ կազմում ընդամենը 15 մարդ կա: Ու պետք էր խաղալ այս հանդիպմանը, նա խաղաց, մենք խուսափեցինք վնասվածքներից: Ներկա պահին մենք չենք ցանկանում խաղալ ԱՊԼ-ում: Այժմ հաջորդ մրցաշրջանի մասին մտածելու ժամանակը չէ. ես պետք է պատրաստվեմ եզրափակչին», ասել է Մոուրինյոն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր