211652_close_icon
views-count1470 դիտում article-date 23:40 24-05-2022

Էդին Թերզիչը՝ Դորտմունդի «Բորուսիայի» նոր գլխավոր մարզիչ

Դորտմունդի «Բորուսիան» հայտարարեցե Էդին Թերզիչին թիմի նոր գլխավոր մարզիչ նշանակելու մասին:
 
39-ամյա մասնագետի հետ կնքվել է 3-ամյա պայմանագիր: Թերզիչը մարզչի պաշտոնում փոխարինեց Մարկո ռոզեին, որը ակումբը լքեց մայիսի 20-ին:
 
Թերզիչը «Բորուսիայի» համակարգում աշխատել է 2010-2013 թվականներին, 2018-ից մինչ այժմ: Նա մարզել է պատանիներին, ինչպես նաև աշխատել է գլխավոր թիմի մարզչական շտաբում:
 
2020թ. դեկտեմբերի 13-ից մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը ակումբի գլխավոր մարզչի պաշտոնակատարն էր:
 
Թերզիչը մարզել է նաև անգլիական «Վեսթ Հեմն» ու թուրքական «Բեշիքթաշը»:
 

Նմանատիպ նյութեր