211652_close_icon
views-count750 դիտում article-date 18:20 20-05-2022

ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստանի Մ-21 հավաքականի հանդիպումների համար

ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը սկսում է հավատարմագրումը Հայաստանի Մ-21 հավաքականի՝ Եվրոպայի 2023թ․ առաջնության շրջանակում կայանալիք Հայաստան-Ֆրանսիա և Հայաստան-Ուկրաինա հանդիպումների համար։ Հայաստան-Ֆրանսիա հանդիպումը կկայանա հունիսի 6-ին` 20:30-ին, իսկ Հայաստան-Ուկրաինա հանդիպումը՝ հունիսի 12-ին՝ 19։00-ին: Երկու հանդիպումներն էլ կկայանան ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:

Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել հանդիպումներին, պետք է մինչև մայիսի 31-ը՝ ժամը 18:00, [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից՝ նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր), կցելով անձը հաստատող փաստաթղթի և լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակները, 3x4 չափի լուսանկար:

Նշված վերջնաժամկետից դուրս կամ հավատարմագրման կարգի խախտումով ներկայացված դիմումները չեն դիտարկվելու: Հավատարմագրման գործընթացի ավարտից հետո հավատարմագրված անձինք կստանան իրենց դիմումի հաստատման/մերժման և հավատարմագրման անցագրերը ստանալու մասին տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային նամակ:

Նշենք, որ հավատարմագիրը նախատեսված է լինելու 2 խաղի համար։

Նմանատիպ նյութեր