211652_close_icon
views-count2615 դիտում article-date 17:34 20-09-2016

ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների հանդիպումների համար

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը սկսում է [url=http://www.ffa.am/accreditation/]ԱՌՑԱՆՑ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄԸ[/url] Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՄԻՆԻԱ և ԼԵՀԱՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ հանդիպումները, ինչպես նաև Եվրոպայի 2017 թվականի Մ-21 առաջնության ՀԱՅԱՍՏԱՆ-ՈՒԵԼՍ հանդիպումը լուսաբանելու համար: ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՄԻՆԻԱ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ԼԵՀԱՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ հանդիպումը՝ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 22:45-ին՝ Վարշավայի «Ազգային» մարզադաշտում, ՀԱՅԱՍՏԱՆ-ՈՒԵԼՍ հանդիպումը՝ հոկտեմբերի 11-ին` ժամը 19:00-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: ԱՌՑԱՆՑ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄԸ Մեդիայի այն ներկայացուցիչների համար, ովքեր պատրաստվում են հավատարմագրվել վերոնշյալ հանդիպումների համար, բաց կլինի ս.թ. սեպտեմբերի 19-ից և կփակվի ս.թ. հոկտեմբերի 3-ին՝ ժամը 18:00-ին: Հավատարմագրման գործընթացի հետ կապված ցանկացած հարցով կարող եք գրել ՀՖՖ մամուլի քարտուղարություն՝ [email protected]:

Նմանատիպ նյութեր