211652_close_icon
views-count31026 դիտում article-date 22:37 18-05-2022

Ապարանում 68–ամյա վարորդը Lexus-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի. վերջինս տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Աղաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 12-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով:

Այդ օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի բնակիչ, 68-ամյա Վաղինակ Ա.-ն Lexus մակնիշի ավտոմեքենայով Ապարան քաղաքի Գ. Նժդեհի փողոցոմ վրաերթի է ենթարկել Արագածոտնի մարզի բնակիչ, 9-ամյա Հակոբ Հ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, ապա այդ մասին տեղեկացրել ոստիկանությանը:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Գևորգ Ղազարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+