211652_close_icon
views-count22768 դիտում article-date 18:18 18-05-2022

Երևանում 35-ամյա վարորդը Kia Forte-ով վրաերթի է ենթարկել 15-ամյա հետիոտնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Դավիթ Ս.-ն իր վարած Kia Forte ավտոմեքենայով Րաֆֆու փողոցում՝  եկեղեցու հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն, 15-ամյա Արփինե Մ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է  հիվանդանոց:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Ալեքսան Գասպարյանն ու պարեկ Գեղամ Բաբայանը:

Վրաերթի մասին պարեկային ծառայութւան Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Խաչիկ Գինոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Խ. Գինոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Սևակ Սահակյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր