«Ազատության ջահակիրները»՝ «պուտինիստների» դեմ․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ներկայիս իշխանության կողմնակիցների «արեւմտամետ» մասն իրավիճակը ներկայացնում է այնպես, որ փողոց դուրս եկած ցուցարարները ռուսամոլներ եւ կատարում են անձամբ Պուտինի հրահանգները, իսկ ահա իրենց հավանած վարչապետը զուլալ ժողովրդավար է, ազատական, եվրոպական, արեւմտյան արժեքների ջատագով: Ըստ այդ քարոզիչների՝ «5-րդ շարասյունը», «Կրեմլի գործակալներն» իրենց ցույցերով ցանկանում են շեղել եվրոպական ընտանիք մտնելու ուղիղ ճանապարհից, որով, իբր, գնում է մեր երկիրը:
Ներկա իշխանության վերաբերյալ «արեւմտամետների» այս հովվերգական պատկերի հետ հակասության մեջ է մտնում այն փաստը, որ Փաշինյանը պարբերաբար հայտնվում է այն լիդերի կողքին, որը ագրեսիվ եւ արյունալի պատերազմ է սկսել իր հարեւանների դեմ: Դուք կասեք՝ նա ուրիշ տարբերակ չունի, որովհետեւ հակառակ դեպքում Կրեմլը կշարունակի մեզ «պատժել» Արցախում եւ Սյունիքում, եւ դրա հետ ես համաձայն կլինեմ: Պատերազմում պարտության պատճառով մեր կախվածությունը Ռուսաստանից ավելացել է, եւ, այո, Հայաստանի ղեկավարը պարտադրված է պարել Մոսկվայի դուդուկի տակ՝ մի հանգամանք, որը իշխանության «արեւմտամետ» ջատագովները չեն ուզում տեսնել: ՀԱՊԿ-ի վերջին նիստում Փաշինյանը մի թեթեւ բողոքեց այդ կազմակերպությունից (թերեւս՝ ճիշտ արեց): Բայց ժամանակ առ ժամանակ շատ ավելի խիստ բողոքներով հանդես է գալիս նաեւ Լուկաշենկոն: Կարո՞ղ եք ասել՝ ո՞ր մեկն է Ռուսաստանից ավելի շատ կախված՝ Բելառուսը, թե Հայաստանը:
Հավատարմությունը արեւմտյան, ազատական արժեքներին ես պատկերացնում եմ այսպես. անկախ նրանից՝ մեզ դո՞ւր են գալիս ցուցարարների հայացքները, թե ոչ, մենք պետք է պաշտպանենք քաղաքացիների խաղաղ ցույցի իրավունքը: Չի կարող պատահի այնպես, որ մինչեւ 2018 թվականը ոստիկանների կողմից ցուցարարների գլուխը ջարդելը դատապարտելի էր, հակասում էր այդ արժեքներին, իսկ հիմա մարդկանց գլուխները պետք է ջարդել, որովհետեւ ցուցարարները «պուտինիստ» են, իսկ ջարդելու հրաման տվողը՝ «ազատության ջահակիր»:
Ի դեպ, հետաքրքիր զուգադիպությամբ, ոստիկանության գործողություններն ավելի կոշտ դարձան ՀԱՊԿ նիստից հետո: Պուտինի եւ Լուկաշենկոյի ոճով գործելն, իհարկե, ամենեւին չի բացառում այն հանգամանքը, որ ցույցերի կազմակերպիչները ճիշտ նույնպիսի «պուտինիստներ» են, ինչպիսին Փաշինյանն է:
Լավ է, որ Պուտինը չէր հրավիրել Հայաստանի վարչապետին՝ մայիսի 9-ը նշելու: Թե չէ՝ Փաշինյանը ստիպված կլիներ գնալ: Քոչարյանն ու Սարգսյանն էլ նրան կնախանձեին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։