211652_close_icon
views-count1757 դիտում article-date 18:31 10-08-2016

«Հանուն խոսքի ազատության» բողոքի ակցիան` Ազատության հրապարակում

Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է հայաստանյան առաջատար[url=https://shamshyan.com/hy/article/2016/08/09/92541/] լրատվամիջոցների[/url] մի խումբ ղեկավարների նախաձեռնած «Հանուն խոսքի ազատության» բողոքի ակցիան: Հիշեցնենք, որ խմբագիրների հայտարարության մեջ բարձրացված մտահոգությունների թվում են` լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքերը: «Լրագրողական դաշտում կա վճռականություն՝ համախմբված պայքարելու մասնագիտական իրավունքների պաշտպանության համար»,- ասված է խմբագիրների հայտարարության մեջ: Խմբագիրների ակցիային միացել է Ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, ով այսօր ասաց, որ երբ արտակարգ իրավիճակներում, չարտոնված հանրահավաքների ժամանակ, այո, կա հավանականություն, որ վնասվածքներ կստանա, կամ իր տեխնիկան վնասվի: «Ցավով պետք է նշեմ,, որ որոշ դեպքերում դա արվում է դիտավորությամբ»,-ասաց Աշոտ Ահարոնյանը: Ակցիային մասնակցելու համար այսօր Ազատության հրապարակ էին եկել ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Նիկոլ Փաշինյանը, Սամվել Ֆարմանյանը, ՄԻՊ մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը: Նրանք ևս միացան ստորագրահավաքին: Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նկատեց.«Այն, ինչ տեղի ունեցավ հուլիսի 29-ին լրատվամիջոցմների հանդեպ, իր բարբարոսությամբ աննախադեպ էր: Եվ թող որևէ մեկը չասի, որ նրանք պատահաբար են դարձել բռնության զոհ: Ու կարծում եմ` թիրախային ընտրված էին»: Ըստ նրա` լրագրողների նկատմամբ բռնությունների հեղինակներին դատապարտելը նվազագույնն է, որ պետք է արվի: Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց 2004 թվականին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն խոսքը, որ «մեջքներին պտի գրած լինի»:

Նմանատիպ նյութեր