211652_close_icon
views-count36048 դիտում article-date 14:05 13-05-2022

Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ազատության պողոտայում բախվել են Mercedes-ը, Nissan-ը, Hyundai Sonata-ն. երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, օպերատիվ են գործել բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Լամբադա կամրջից դեպի Ազատության պողոտայի սկզբնամասում բախվել են Mercedes, Nissan և Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատարի պաշտոնակատար Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արման Գրիգորյանն ու Ռուզաննա Եղիյանը։ 

Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ իրենք չեն տուժել։

Դեպքի վայր են օպերատիվորեն ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+

Նմանատիպ նյութեր