73322 դիտում
23:53 09-05-2022
Ողբերգական դեպք Շիրակի մարզում. Գյումրիի տներից մեկում հայտնաբերել են մոր և որդու դիերը. ժամանել են մարզի ոստիկանապետն ու պարեկային գումարտակի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Համլետ Սարգսյան 4-րդ նրբանցքի տներից մեկում բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերաատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Գյումրու թիվ 48/1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները, բացելով տան դուռը, այնտեղ հայտնաբերել են 2 դի:
Ժամանել են նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը, որպեսզի տեղում աշխատեն քննիչները:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածները մայր ու որդի են, մորը հայտնաբերել են միջանցքում, իսկ որդուն՝ ննջասենյակում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+