284 դիտում
16:45 05-05-2022
Արցախում մայրության նպաստը կհաշվարկվի նվազագույն աշխատավարձի չափով
ԱՀ օրենսդիրը հավանություն է տվել ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին:
☑️«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում ամրագրված է, որ եթե վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է 69 620 ՀՀ դրամից, ապա մայրության նպաստը հաշվարկելիս որպես միջին ամսական աշխատավարձ հիմք է ընդունվում 69 620 ՀՀ դրամը: Կառավարության ռազմավարական ծրագրերի համաձայն և պետական բյուջեի եկամուտների հաշվառումով, փուլային տարբերակով «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքով կատարվում է նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացում, որի արդյունքում մի շարք օրենքներում կատարվում են համապատասխան փոփոխություններ։
☑️ Օրենքում ամեն անգամ նման փոփոխության կատարումից խուսափելու նպատակով առաջարկվում է նվազագույն աշխատավարձի թվային արտահայտության փոխարեն ամրագրել, որ մայրության նպաստը հաշվարկվում է նվազագույն աշխատավարձի չափով։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
451 դիտում
19:00 29-04-2024
Իսլամական բանկը վարկ կհատկացնի Թուրքիային
589 դիտում
11:52 29-04-2024
ԱՄՆ-ում տոռնադոների հետևանքով կան զոհեր