7090 դիտում
13:41 30-03-2020
Կառավարությունը նվազագույն աշխատավարձի չափով աջակցություն կտրամադրի մարտի 13-30-ը աշխատանքից ազատված քաղաքացիներին
Կառավարությունը նվազագույն ամսական աշխատավարձի չափով աջակցություն կտրամադրի 2020թ. մարտի 13-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված քաղաքացիներին։ Այս մասին Կառավարության արտահերթ նիստին ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
«Միջոցառման շահառու են այն ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք, ովքեր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել մասնավոր հատվածի գործատուի հետ անընդմեջ՝ առնվազն 2020 թ. հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում, սակայն ազատվել են աշխատանքից 2020 թ. մարտի 13-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում»,- ասաց նախարարը։
Շահառու են ոչ միայն այն քաղաքացիները, որոնք ոչ միայն հունվարի 1-ից են աշխատել, այլև հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատվելու և կրկին աշխատանքի ընդունվելու ժամանակահատվածը չի գերազանցել 3 աշխատանքային օրը։
Զարոուհի Բաթոյանի խոսքով՝ աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով:
Նախարարը նաև թվարկեց, թե աջակցությունից ովքեր չեն կարող օգտվել՝
1 - Ում աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 ՀՀ դրամը
2 - Ով 2020 թվականի մարտի 30-ի (ներառյալ) դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել նաև այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ՝ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա
3 - 2020 թվականի մարտի 30-ի (ներառյալ) դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չի եղել
4 - Ով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 358-Լ որոշմամբ սահմանված միջոցառման շահառու է եղել։
Նմանատիպ նյութեր
464 դիտում
16:45 05-05-2022
Արցախում մայրության նպաստը կհաշվարկվի նվազագույն աշխատավարձի չափով
1196 դիտում
20:58 04-02-2023
Արցախում աջակցություն կտրամադրվի շրջափակման պատճառով աշխատանքից ազատված անձանց․ նախարար
Այս բաժնից
1657 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ