211652_close_icon
views-count32757 դիտում article-date 09:58 01-05-2022

Խոշոր ավտովթար Երևանում. 38-ամյա վարորդը Նորագավիթի «գաի պոստի» մոտ բախվել է էլեկտրոնիկայի խանութի ճաղավանդակին. ժամանել են փրկարարներ, բժիշկներ ու պարեկներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00–ի սահմաններում  38-ամյա Կարեն Սինանյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Նորագավիթ թաղամասում՝ ժողովրդին հայտնի  Նորագավիթի «գաի պոստի» մոտ, «Կանաչ» սուպերմարկետի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց , բախվել ճամփեզրին գտնվող էլեկտրատեխնիկայի խանութի ճաղավանդակին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակերի նախարարության փրկարար ծառայության թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը:

Օպերատիվորեն  ժամանել է նաև Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից, հայտնելով, որ չի տուժել:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրաանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված  ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Անդրանիկ Հարությունյանն ու Դավիթ Առաքելյանը:

Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր